«ՀՀ-ում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին». Քերոբյան
Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական մոտ 300 ընկերություն է բացվել ՀՀ–ում։ Կարծում եմ` սա լավ տեմպ է, սակայն մենք հնարավորություն ունենք այն էլ ավելի մեծացնելու»,– ընդգծել է նա։
Ցուցահանդեսում ներկայացվել են Իրանի Իսլամական Հանրապետության 7 ազատ առևտրի գոտիներ։ Արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքն են ներկայացրել Իրանից մոտ 60 ընկերություն և ՀՀ–ից՝ մոտ 50 ընկերություն։
Ըստ նախարարի` նպատակն է աշխուժացնել երկկողմ առևտրաշրջանառությունը։
Չնայած նախորդ երկու տարում ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։
«Հիմա մոտ 800 մլն դոլար տեմպի վրա ենք գտնվում, որը շատ ավելի քիչ է, քան նախանշել են երկրների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, որ ազատ առևտրի գոտիների միջոցով համագործակցությունը կտա նոր թափ` երկկողմ առևտրաշրջանառությանը և համագործակցության ավելացմանը, որը կավելացնի այն տեմպը, որը մենք այսօր ունենք»,– վստահեցրել է Քերոբյանը։
Ըստ նրա` այսօրվա ցուցահանդեսի միջոցով հնարավոր եղավ նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։
Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ-ի և Իրանի միջև կա ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր, որը շուտով վերջնական տարբերակով կստորագրվի։
«ՀՀ–ն, լինելով միակ ցամաքային կապը Իրանի և ԵԱՏՄ միջև, խիստ շահագրգռված է այս համաձայնագրի կնքմամբ, որը պետք է թույլ տա, որ ՀՀ-ի դերը Իրանի և ԵԱՏՄ համար ընդլայնվի»,– նշել է նա։
Այժմ ԵԱՏՄ երկների միջև վերջնականապես համաձայնեցվում են դիրքորոշումները, որից հետո միայն կստորագրվի համաձայնագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը կօտարվի. ինչ հիմնավորում ունի կառավարությունը
ՀՀ կառավարությունը ցանկանում է հետագայում օտարման ներկայացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գույքը։ Նման որոշում է...
Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար
Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարություն...
Հացահատիկի միջանցքի շուրջ Մոսկվայի և Կիևի բանակցությունները կարող են կայանալ Ստամբուլում
Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի հետ՝ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանումը վերականգնելու համար, հայտնում...
Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 2...