Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրային պրոֆիցիտ է արձանագրել
Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 մլն դոլարի առևտրային ավելցուկ, հաշվարկել է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Հայաստանի մաքսատան տվյալների վրա։
Հայաստանն ընթացիկ տարվա հունվար-հունիսի արդյունքներով առնվազն 2003 թվականից ի վեր Ռուսաստանի հետ առևտրում ստացել է առաջին պրոֆիցիտը՝ 210 մլն դոլարի մակարդակում։ Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել է դեֆիցիտ․ ամենամեծը՝ 596 մլն դոլարի մակարդակում անցյալ տարի, իսկ ամենափոքրը՝ 45 մլն դոլարի մակարդակում 2004 թվականին։
Դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման արագ աճի շնորհիվ. ապրանքների մատակարարումն այս տարի եռապատկվել է՝ մինչև 1,68 մլրդ դոլար։ Ընդ որում, Ռուսաստանից ապրանքների ներմուծումն աճել է 28%-ով՝ մինչև 1,5 մլրդ դոլար։ Արդյունքում հունվար-հունիսի արդյունքներով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն առաջին անգամ հասել է ռեկորդային 3,14 մլրդ դոլարի։
Ռուսաստանը շարունակում է մեծ տարբերությամբ մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, որին հաջորդում են ԱՄԷ-ն (782 մլն դոլար) և Չինաստանը (655 մլն դոլար): Առևտրային գործընկերների հնգյակում են նաև Վրաստանը և ԱՄՆ-ն։
Նմանատիպ հոդվածներ
«ՀՀ-ում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին». Քերոբյան
Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական...
Հացահատիկի միջանցքի շուրջ Մոսկվայի և Կիևի բանակցությունները կարող են կայանալ Ստամբուլում
Թուրքիան բանակցություններ է վարում ՄԱԿ-ի հետ՝ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանումը վերականգնելու համար, հայտնում...
Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի գույքը կօտարվի. ինչ հիմնավորում ունի կառավարությունը
ՀՀ կառավարությունը ցանկանում է հետագայում օտարման ներկայացնել «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գույքը։ Նման որոշում է...
Կառավարությունը լրացուցիչ արտոնություններ կտա ՌԴ արտահանվող կաթնամթերքն արտադրողների համար
Գյուղատնտեսական հումքի մթերումների համար արտարժույթով կնքված վարկային պայմանագրերի բեռը մեղմելու համար ՀՀ կառավարություն...