Արտաշատում տղամարդը 17-ամյա տղայի ձեռքից դանակը խլել և խփել է նրա որովայնին
Արտաշատում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 21-ին` ժամը 20.00-ին, շտապօգնությունից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի հասցեներից մեկում դանակահարություն է եղել»,–հայտնում է ոստիկանությունը։
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Ներսիսյան և Օրբելու փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 17-ամյա պատանին դանակով խփել է 42-ամյա համաքաղաքացու ձեռքին, նա էլ դանակը խլել և խփել է պատանու որովայնին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ պատանուն պատճառվել էր կտրած-ծակած թափանցող վնասվածք:
Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 42-ամյա տղամարդը ներկայացել է բաժին:
Նա ձերբակալվել և ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժայի մոտ․ այն զգացվել է Երևանում և Գեղարքունիքի մարզում
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
Կյանքից զրկված զինվորները կրակել են միմյանց վրա․ պատճառը հայտնի է. նոր մանրամասներ
Ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: ArmLur -ի տ...