Ռուսաստանում առգրավել են կեղծ Pepsi-ի հազարավոր շշեր
Վլադիկավկազից Տագանրոգ գնացող մեծ բեռնատարից ռուս մաքսավորներն առգրավել են 12 հազար շիշ գազավորված ջուր, որոնց վրա անօրինականորեն փակցված էր Pepsi-ի լոգոտիպը։
Ինչպես տեղեկացրել է Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) Թելեգրամ-ալիքը, կեղծված ապրանքի արժեքը գնահատվել է մեկուկես միլիոն ռուբլի։
Դրա տերերին այժմ սպառնում է քրեական պատասխանատվություն։ Ըմպելիքի արտադրության տեղի մասին մաքսավորները չեն տեղեկացրել։
Նշենք, որ Pepsi Co-ն դադարեցրել է հանրահայտ գազավորված Pepsi Cola 7Up եւ Mountain Dew, Mirinda ըմպելիքների արտադրությունը Ռուսաստանում 2022թ. օգոստոսից։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործը մտել է դատարան
2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջ գործը մտ...
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...
Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մ...