Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը կալանավորվել է, հայտնում է քննչական կոմիտեն։
Արդեն հայտնել էինք, որ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել:
Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ձեռնարկվել են երեխաների ապաստանի, խնամքի և անվտանգության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ։
Մասնավորապես՝ քննիչի գրությամբ, սահմանված ընթացակարգով, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։
Հիշեցնենք` օգոստոսի 18-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկան, մյուս երեխաներին էլ ներգրավում է, որպեսզի նվաստացնեն դստերը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աղջկան ծեծում է 34-ամյա Աննա Արևշատյանը։ Դեպքը տեսանկարահանվել է Գավառում։ Նույն օրը նա ձերբակալվեց։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...
«Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը». ԱՍՀՆ մամուլի քարտուղար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հորդորել է չհանրայնացնել աղմկահարույց տ...
Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մ...