Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված:
Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:
Չնայած Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին, ԱՀ կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...
«Ադրբեջանը մի կողմից արգելում է ալյուրի մուտքը Արցախ, մյուս կողմից՝ թույլ չի տալիս հավաքել սեփական ցորենը»․ Մարուքյան
Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հա...