Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործը մտել է դատարան
2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջ գործը մտել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
47-ամյա Նարինե Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել անձրեւանոցը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ նետելու համար։
Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտք եղել օգոստոսի 17-ին։
Կնոջը մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու հանցափորձը), որը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նարինե Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ Գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին։
Նմանատիպ հոդվածներ
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...
Վաղվանից Ստեփանակերտի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք
Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մ...
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...