Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում Արցախի օդային սահմանները. ՊԲ
ԱՀ պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․
«Ադրբեջանի ՊՆ-ն օգոստոսի 21-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները օգոստոսի 21-ին ժամը 10։15֊ից ժամը 10։23֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի֊Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
Ադրբեջանի ՊՆ իրականության հետ որևէ առնչություն չունեցող հայտարարությունը չի կարող դիմանալ մասնագիտական փորձաքննության։ Ինչպես արդեն նշել ենք նախկինում, հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չի հատում ԱՀ օդային սահմանները։ Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով օրավուր խորացող հումանիտար աղետից։
Ավելորդ չէ կրկին հիշեցնել, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարման հոսքագծերը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հրաձգային զենքերից կրակ է բացել Խնածախի հատվածում․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Ադրբե...
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 21-ին՝ ժամը 09:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստո...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հա...
Կեղծ է Ադրբեջանի ՊՆ այն հաղորդագրությունը, թե դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում»․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորագրություն է տարածել․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի...