Բաղդադում գովազդի փոխարեն փողոցում պոռնոֆիլմ են ցուցադրել
Շաբաթ օրը Բաղդադի բանուկ խաչմերուկում գտնվող մեծ էկրանը գովազդի փոխարեն հանկարծ սկսեց ցուցադրել պոռնոֆիլմ: Իշխանությունները ժամանակավորապես անջատել են մայրաքաղաքի բոլոր էլեկտրոնային գովազդային վահանակները։ Փոխանցում է bbc.com-ը:
Մուսուլմանական Իրաքի մայրաքաղաքի համար նման արտասովոր իրադարձության տեսանյութերն ու լուսանկարներն արագորեն տարածվեցին սոցիալական ցանցերում։
Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և հայտարարել, որ նա Բաղդադում էլեկտրոնային գովազդային վահանակներ տնօրինող ֆիրմայի տեխնիկ է: Ոստիկանության տվյալներով՝ նա ֆինանսական վիճաբանություն է ունեցել ֆիրմայի հետ և ի պատասխան՝ գովազդի փոխարեն էկրանին պոռնո է տեղադրել։
Ինչպես հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով իրաքյան իրավապահ մարմինների աղբյուրը, էկրանին ցուցադրվող պոռնոգրաֆիան շարունակվել է ընդամենը մի քանի րոպե, մինչև անվտանգության ուժերը ժամանել են և կտրել մալուխը։
Կիրակի օրը Բաղդադի իշխանությունները որոշել են անջատել բոլոր էլեկտրոնային գովազդային վահանակները:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ դրանք կանջատվեն այնքան ժամանակ, քանի դեռ փորձագետները չեն պարզել, թե ինչպես ապահովագրվել նման միջադեպերից։
Նմանատիպ հոդվածներ
Երևան–Կապան թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են
Արդեն վաճառքում են Երևան–Կապան–Երևան թռիչքի տոմսերը։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը ֆեյսբուքյան պաշտոնակ...
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ գործը մտել է դատարան
2023 թվականի ապրիլի 10-ին Մալիշկա գյուղում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետած կնոջ գործը մտ...
Իր անչափահաս երեխային հոգեկան և սեռական բռնության ենթարկած կինը 2 ամսով կալանավորվել է
Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող...