Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ։
«Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ, Ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ, 2023թ օգոստոսի 18-ին ՀՀ Քննչական Կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 300-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով։ Կինը՝ Ա․Ա․-ն հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները կատարվածի հանգամանքները ամբողջությամբ պարզելու և երեխաների իրավունքների պաշտպանությունն ապահովվելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեն առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կհրապարակի»։
Նմանատիպ հոդվածներ
«Խնդրում ենք դադարել հանրայնացնել երեխաների հնարավոր գտնվելու վայրը». ԱՍՀՆ մամուլի քարտուղար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը հորդորել է չհանրայնացնել աղմկահարույց տ...
Մանկական քաղցկեղի անորակ դեղեր են ներկրվել Հայաստան․ «Հետք»
Բրիտանական «Հետաքննական լրագրության բյուրոն» (The Bureau of Investigative Journalism) 2023 թվականի հունվարին մանկական քա...
Հայտնի են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի քվեաթերթիկների համարները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժի համարների տրամադր...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Արայիկ Հարությունյանն ու Արմեն Գրիգորյանը Երևան–Կապան չվերթով մեկնել են Սյունիք
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Կապանի օրվա...