ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ըմբիշը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Հայ ըմբիշը որակավորման փուլում 9։0 հաշվով պարտության մատնեց իսպանացի Գորկա Գարիխոյին, ապա մաքուր հաղթանակ տարավ ադրբեջանցի Իլկին Գուրբանովի նկատմամբ։ Իսկ քառորդ եզրափակիչում Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրևանիձեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում գոտեմարտելու են նաև 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը մինչև այս փուլ հասնելը արդեն տոնել է 4 հաղթանակ, և 82 կգ քաշային Ռուբեն Գևորգյանը, որը մրցումներում տոնել է 3 հաղթանակ։
Մեր մյուս երկու ըմբիշները՝ 72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը, զիջել են Վրաստանը ներկայացնող Անրի Պուտկարաձեին և Գոռ Այվազյանին:
Այսօր երեկոյան կայանալու են կիսաեզրափակիչ գոտեմարտերը, ինչպես նաև բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Զախարյանն արդեն պաշտոնապես իսպանական ակումբի անդամ է
Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որ պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ, արդեն իսկ հյուր...
Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ
Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին...
Հայտնի է, թե քանի տարով է Զախարյանը պայմանագիր կնքելու «Ռեալ Սոսյեդադի» հետ
Իսպանական Mundo Deportivo թերթի լրագրող Անխել Լոպեսը հայտնել է, որ 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վեց տարվա պայմանա...
«Բարսելոնան» չեղարկել է պահեստային թիմի խաղացողների նախաճաշերն ու լանչերը՝ ծախսերը կրճատելու համար
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը չեղարկել է պահեստայինների համար նախատեսված նախաճաշերն ու լանչերը: Ինչպես հաղորդում է Rel...