Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն. Մ20 հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱԱ
Հորդանանի մայրաքաղաք Օմանում այսօր մեկնարկել է Մ20 հունահռոմեական ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները գոտեմարտելու են 5 քաշային կարգում։
Իր առաջին գոտեմարտում 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը ծանրագույն հաղթանակ է տոնել և հավասար միավորների պայմաններում հաղթել ադրբեջանցի Ֆարաիմ Մուստաֆաևին։ Առաջին մրցափուլում Հովեյանը հաղթել է 7։0 հաշվով, ադրբեջանցին երկրորդ մրցափուլում հավասարեցրել է հաշիվը, բայց տեխնիկական հնարքների ավելի բարձր միավորների շնորհիվ հաղթել է հայ ըմբիշը։
1/8 եզրափակիչում Հովեյանը գոտեմարտել է խորվաթ Մաթեյ Ռեբիչի հետ, հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
87 կգ քաշային կարգում արդեն 2 հաղթանակ է տոնել Վիգեն Նազարյանը։ Մեր ըմբիշը նախ առավելության է հասել ճապոնացի Դաիսե Իշոնի նկատմամբ, ապա երկրորդ գոտեմարտում 3։1 հաշվով առավելության է հասել ղազախստանցի Նուրասիլ Ամանալիի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում Նազարյանը գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Անդրեասյանի հետ։
Հիշեցնենք` մինչև 20 տարեկան ազատ ոճի ըմբիշների աշխարհի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 15-ին։ Հայաստանի առաջին մեդալն ապահովել է 57 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Հարությունյանը` հաղթելով ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե քանի տարով է Զախարյանը պայմանագիր կնքելու «Ռեալ Սոսյեդադի» հետ
Իսպանական Mundo Deportivo թերթի լրագրող Անխել Լոպեսը հայտնել է, որ 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը վեց տարվա պայմանա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ըմբիշը, հաղթելով Իսպանիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչներին, դուրս եկավ կիսաեզրափակիչ
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հունահռոմեական ոճի Մ20 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը 60 կգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Զախարյանն արդեն պաշտոնապես իսպանական ակումբի անդամ է
Ռուսաստանաբնակ հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը, որ պայմանագիր է կնքել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» հետ, արդեն իսկ հյուր...
Բելառուսում ավարտվեց ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը. hայ մարզիկները 8 մեդալ նվաճեցին
Բելառուսում ավարտվեց 2023 թվականի ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը։ Հայաստանը նվաճեց 8 մեդալ և 22 երկրների մեջ զբաղեցրեց 6-րդ...