ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Քամին վնասներ է հասցրել Երևանում, Գյումրիում և Տաշիրում
Երեկ ժամը 18։20-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային, Շիրակի և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Դավթաշեն վարչական շրջաններում, Գյումրի և Տաշիր քաղաքներում վնասվել են շինությունների տանիքներ, ծառեր, ավտոմեքենաներ և արտաքին լուսավորման սյուներ։ Տեղեկությունը հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են վնասված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների և արտաքին լուսավորման սյուների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:
[bfdc984ccdb6d4f23d6bc49cf5fcc79d.jpg]
[f252fe0309a3d2a3d5d9ecc8314cb3a8.jpg]
[fd1e49941706ec7babdb217dc0fb2801.jpg]
[df2cd841b31dab412ba4e893d2760542.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ՝ Շորժայի մոտ․ այն զգացվել է Երևանում և Գեղարքունիքի մարզում
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Կա վարկած, որ Պրիգոժինի ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել
Տվերի մարզում Կուժենկինո գյուղի մոտակայքում վթարի ենթարկված ինքնաթիռում, որում գտնվել է Եվգենի Պրիգոժինը, կարող էր ռումբ...
«Բացարձակ սուտ» է. Պեսկովը հերքել է Պրիգոժինի ինքնաթիռի կործանմանն առնչությունը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «բացարձակ սուտ» է որակել այն պնդումները, թե, իբր, Կրեմլը կարող էր մասնակից...
«Փյունիկի» ֆուտբոլիստներին տեղափոխող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Օսլոյում
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզիկներին ու Նորվեգիա մեկնած պատվիրակությանը Բուդյոյից Երևան տեղափոխող օդանավը արտակարգ...