Ավտովթար Լոռիում. Opel-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. զոհն ու տուժածները ընտանիքի անդամներ են. ԶԼՄ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Լոռու մարզում, ժամը 20:10-ի սահմաններում  Opel Astra մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում դեռեւս անհայտ հանգամանքներում բախվել է արգելապատնեշին եւ գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
 

1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վիրավորներից մեկին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են մահացածի, վարորդի եւ վիրավորների ինքնությունը: 

 

Ըստ լրատվամիջոցի՝ նրանք բոլորն ընտանիքի անդամներ են, Սպիտակ քաղաքի բնակիչներ, մահացածն էլ 39-ամյա Ա. Ս.-ն է: