ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պայթյուն և հրդեհ Դալարիկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՆԳՆ
Օգոստոսի 20-ին, ժամը 18։34-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի կոմպրեսորային հանգույցում․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին, մարվել՝ 19։42-ին։ Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:
[339219cb6e27597d18e23d4a0eb88a4c.jpg]
[6f2932affefabaff0008fd92e2ac9456.jpg]
[119a508e96fb96a961e27df1ee55d30e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դաժան սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածով սպանել են 28-ամյա տղամարդու. ԶԼՄ
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Նշվում է, որ դեպ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից. զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ովքեր են Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի զոհերն ու տուժածները. մանրամասներ. ԶԼՄ
Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների...