Իրանը պատրաստվում է կաթվածահար անել նավթի համաշխարհային երթուղիները․ Reuters
Իրանի ղեկավարությունը Եմենի հուսիթ ապստամբներին հորդորել է պատրաստվել Կարմիր ծովով անցնող նավթային երթուղու արգելափակմանը, եթե Միացյալ Նահանգները թիրախավորի իրանական էներգետիկ համակարգը։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հանձնարարականն արդեն փոխանցվել է խմբավորմանը։ Այս քայլով Թեհրանն արձագանքում է իր ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքներին։
Աղբյուրների համաձայն՝ հուսիթներն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները և սպասում են հրամանի։ Նրանք հրթիռներ ու անօդաչու սարքեր են տեղակայել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվող բարձունքներում։ Կարմիր ծով տանող այս դարպասը փակելու որոշումը կայացնելու են Եմենում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչները, որոնք կանցնեն ակտիվ գործողությունների ԱՄՆ հնարավոր հարձակման դեպքում։
Հորմուզի նեղուցի փակ լինելու պայմաններում Կարմիր ծովի արգելափակումը նշանակում է Մերձավոր Արևելքից նավթի արտահանման երկու հիմնական երթուղիների կաթվածահարում։ Այս ճանապարհով է անցնում համաշխարհային էներգակիրների մատակարարումների մոտ 7%-ը, որտեղ Սաուդյան Արաբիան վերաուղղորդել է իր արտահանման զգալի մասը։ Սաուդյան կողմը խիստ մտահոգված է Թեհրանի և հուսիների համակարգված գործողություններով։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռուսաստանի քաղաքներից մեկին
Ուկրաինական բանակը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ռուսաստանի Պենզա քաղաքին:Ռուսաստանի Պենզայի մարզում ուկրաինական ան...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային գրոհ Վորոնեժի վրա․ Ուկրաինայի ԶՈՒ-ն հուժկու հարվածներ է հասցնում
Համացանցում տեսանյութեր են տարածվել, որոնցում արձանագրված են Վորոնեժի կիսահաղորդիչների արտադրության գործարանին հասցված հ...
Զանգվածային ԱԹՍ-ների հարձակում Ռուսաստանի վրա․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն ունի
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրայով որս...