Ադրբեջանը սկսել է պլաստիկ շինանյութեր արտահանել Հայաստան. ԶԼՄ
Ադրբեջանը սկսել է պլաստիկե շինարարական դետալներ արտահանել Հայաստան։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն հունիս ամսին հայկական շուկա է մատակարարվել շուրջ 1,39 տոննա քաշով նմանատիպ արտադրանք։ Նշված խմբաքանակի ընդհանուր ֆինանսական արժեքը կազմել է 5,91 հազար ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտնում են ադրբեջանական զլմ-ները։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Ադրբեջանից Հայաստան իրականացված արտահանման ծավալը կազմել է 17 միլիոն 128,64 հազար դոլար։ Ինչ վերաբերում է հակառակ ուղղությամբ շարժին, ապա նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան անուղղակի ներմուծման ծավալը գնահատվել է ընդամենը 960 դոլար, ընդ որում՝ հունիսին հայկական կողմից որևէ մատակարարում չի գրանցվել։
Այս ցուցանիշները ձևավորվում են Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր աճի ֆոնին, որը կիսամյակի կտրվածքով հասել է 24 միլիարդ 661 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 1,1 տոկոսի աճ։ Երկրի արտահանման ծավալները կազմել են 16 միլիարդ 320 միլիոն դոլար (աճը՝ 26,7 տոկոս), իսկ ներմուծումը կրճատվել է 27,6 տոկոսով՝ կազմելով 8 միլիարդ 341 միլիոն դոլար։ Արդյունքում արտաքին առևտրի դրական սալդոն աճել է 5,9 անգամ՝ հասնելով 7 միլիարդ 979 միլիոն դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկվեց Քաջարանի թունելի շինարարությունը
Հունիսի 27-ին տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նա...
Apple-ի և Google-ի հարկումը կարող է թանկ արժենալ Եվրոպայի համար․ Թրամփը սպառնում է Եվրոպային
ԱՄՆ նախագահը սպառնացել է մաքսատուրքեր սահմանել եվրոպական այն պետությունների արտադրանքի նկատմամբ, որոնք թվային ծառայությո...
Հայտնի է` որ եվրոպական երկիր կարտահանվի հայկական ծիրանը
Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերն ու հայկական ապրանքների համար արտասահմանում գտնել իրացման...
Օրինապահ հարկ վճարողների համար կսահմանվեն խրախուսման նոր ձևեր
Հայաստանի իշխանությունները ցանկանում են խրախուսման նոր ձևեր սահմանել օրինապահ հարկ վճարողների համար։ Այս մասին հունիսի 1...