ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դաժան սպանություն Երևանում. դանակի մի քանի հարվածով սպանել են 28-ամյա տղամարդու. ԶԼՄ
Այսօր առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը: Նշվում է, որ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են»,– գրում է կայքը։
Կայքի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։
«Նախաքննության շահերից ելնելով՝ սպանվածի ինքնությունը չենք հայտնում։ Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են»,– գրում է կայքը։
ՆԳՆ փրկարար ծառայության տվյալներով՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է այսօր` ժամը 17։00-ի սահմաններում։ Ըստ ահազանգի` Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։30-ին սահմաններում, մոտ 10 րոպե անց էլ` մարվել։ Բնակարանում հայտնաբերվել է քաղաքացու դի»,– նշված է հաղորդագրության մեջ:
[73c65850c6d8df7181f187eb8e2012d1.jpg]
[95cd24cf1e07df8f07006de2666716aa.jpg]
[dd4e8d2bf1e7854e29ae7fbb42e3f744.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ավտովթար՝ Երևան–Գյումրի ճանապարհին. կա 11 զոհ և 6 վիրավոր
Օգոստոսի 14-ին, ժամը 00:27-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կադրեր՝ Շիրակի մարզի ողբերգական ավտովթարից. զոհվել է 11 մարդ, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք՝ գիշերը՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պայթյուն և հրդեհ Դալարիկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՆԳՆ
Օգոստոսի 20-ին, ժամը 18։34-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
Ովքեր են Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի զոհերն ու տուժածները. մանրամասներ. ԶԼՄ
Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության, նույն վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի քննիչների...