ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն կարևոր դեր է ստանձնել խաղաղության ապահովման գործում. ակցիա դեսպանատան մոտ
Ռուսաստանը` որպես շրջափակում տեսած և դրանից տուժած պետություն, պետք է շատ լավ գիտակցի ու պատկերացնի դրա անթույլատրելիությունը։ Այսօր Երևանում ՌԴ դեսպանատան առջև ակցիայի ժամանակ այս հայտարարությունն արեց «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներից մեկը։ Նա զուգահեռներ է անցկացրել արցախյան շրջափակման և 1940–ական թթ. Լենինգրադի սարսափելի պաշարման միջև։
«Անընդունելի է, որ ռուսական ուժերի վերահսկողության ներքո արցախահայությունը 21-րդ դարում ենթարկվում է նույնատիպ պաշարման և ցեղասպանության»,– նշել է նախաձեռնության անդամը։
Նա շեշտել է` Ռուսաստանն ինքնակամ կարևոր դեր է ստանձնել տարածաշրջանում խաղաղության ապահովման և Արցախում վերահսկողություն ստանձնելու գործում։ Նախաձեռնության անդամները մտահոգություն են հայտնում Արցախում Ռուսաստանի դերի վերաբերյալ` հիշեցնելով Լաչինի միջանցքի շրջափակումը, Բերձոր, Աղավնո և Սոս գյուղերի հայաթափումը, անգամ հումանիտար բեռների անցման համար ստեղծված արգելքները և այլն։
Նախաձեռնության անդամները պահանջում են, որ Ռուսաստանը նպաստի ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստի գումարմանը և ապահովի ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման կատարմանը։
Նրանք իրենց դիրքորոշումը նամակի տեսքով հանձնել են դեսպանությանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Արցախի նախագահին նմանակող քաղաքացուն բերման ենթարկում
Հմացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին նմանակող քաղաքացուն բերման ենթարկու...
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...