Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը
Նա կես տարի առաջ էր աշխատանքի անցել «Համշեն տուրում»։ Ամուսնացած չէր։
Ողբերգական ավտովթարից մահացել են ամուսիններ, որոնք Կոտայքի մարզի Քասախ համայնքից էին: Լրատվականին-ին համայնքապետ Արտակ Թովմասյանն ասել է, որ նրանք մեկնել էին Արեւմտյան Հայաստան՝ իրենց խնամիների հետ:
«Շատ հարգված մարդիկ էին: Երեկ իմացանք, որ մահացած տղամարդը 1967 թվականի ծնված մեր Քասախի բնակիչ Արայիկ Մուրաֆյանն է՝ իր տիկինոջ՝ 1972 թվականի ծնված Ալվարդ Մուրաֆյանի հետ։ Մեծ տղա ունեին, ամուսնացած էր, ու իրենց խնամիների հետ գնացել էին Արեւմտյան Հայաստան»,-ասել է Թովմասյանը
Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...
«Գաղտնի» նվիրատուն հայրս է, նվիրածն էլ՝ հայրական տունը. ԿԸՀ նախագահ
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակմանը, թե իր հայտարարագրում 2020 թվականի նվիրատ...