Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ
Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածներից մեկը Լիանա Քոչինյանն էր, Երևան քաղաքից «Հեքիաթ» մանկապարտեզի մանկավարժ: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է Լիանայի քրոջ դուստրը:
«41տարեկան էր, ամուսնացած չէր գնացել էր իր պապերի հողը տեսներ` Աղթամարում ուխտի էր: Միշտ հավատքով, աստվածային մարդ էր, հետը աստվածաշունչ Նարեկ էր տարել»,- պատմել է Լյուսի Հակոբյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։
Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Անչափահասի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարած կինը ձերբակալվել է
ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն և սեռական ոտնձգություն կատարել...