Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։ Տեղեկությունը Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին Համշեն տուրից՝ նշելով, որ իրենց տուրիստական խումբն է եղել։ Այլ մանրամասներ այս պահին ընկերությունից չհայտնեցին։
Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում այս գիշեր ժամը 00։27-ի սահմանում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․, ծնված 1990 թ.), ինչի հետևանքով 11 անձ մահացել է, ևս 6–ը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։
Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...