Ջրանջատումների մասին բողոքներ եմ ստանում, պատճառը ո՞րն է․ Ավինյան
Ես պարբերաբար ջրանջատումների վերաբերյալ բողոքներ եմ ստանում, պատճառը ո՞րն է, և արդյո՞ք վթարային ջրանջատումների քանակը նորմայից ավելի է եղել։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հետաքրքրվեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Պատասխանատուներն արձագանքեցին, որ ջրանջատումների պատճառը մաշված խողովակներն են։
«Վեոլիա ջրի» հետ կապված խնդիրներից խոսելուց հետո Ավինյանն անցավ աղբահանությանը։
Փոխքաղաքապետի խոսքով՝ աղբատար մեքենաների պարկը բավարար է ամբողջական աղբահանության խնդիրը լուծելու համար։
«Ակնկալում եմ, որ հաջորդ երկուշաբթի այլևս որևէ ահազանգ չպետք է ունենանք աղբահանության հետ կապված»,- հավելեց նա։
Բացի այս, Տիգրան Ավիյանը նշեց, որ քաղաքապետարանի խնդիրն է լայնածավալ ծրագրեր իրականացնելիս ապահովել շինարարական աշխատանքների գրագետ կառավարումը:
«Զգուշացնող նշաների տեղադրման հետ կապված որոշակի աշխատանքներ արված են, բայց կարծում եմ՝ ոչ բավարար չափով. 1-2 տխրահռչակ տեսանյութ են ինձ ուղարկել, որտեղ էլի ավտոմքենան ընկնում է փոսը, ինչը նշանակում է, որ զգուշացնող նշաները շատ ավելի վաղ պետք է տեղադրվեն»,-հայտարարեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...