Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 11-ի նիստի օրակարգում։
Հատկացվող 2,319 մլրդ դրամը կուղղվի Snoop Dogg-ի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Կառավարությունն ակնկալում է, որ ծրագրին կմասնակցի 20 000 – 25 000 մարդ, այդ թվում՝ 5 000 – 6 000 զբոսաշրջիկ:
Snoop Dogg-ի համերգը կկայանա սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում։ Ծրագրի իրականացումն ապահովելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը սեպտեմբերի 23-ին համերգ կտա Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...