Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գյումրի-Լանջիկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:
Ավտովթարի հետևանքով տեղում մահացել են ուղևորատար ավտոմեքենայի ուղևորներից 10-ը և վարորդը։ 5 ուղևորներ, ինչպես նաև «Զիլ» ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու ԲԿ։ Վիրավորների վիճակը, ըստ բժշկական կենտրոնից փոխանցված տվյալների, ծանր են կամ ծայրահեղ ծանր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Անհետաձգելի միջոցներ են ձեռնարկվում բոլոր ուղևորների ինքնությունները հստակեցնելու, ավտովթարի պատճառները պարզելու, վարորդների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ առողջական վիճակով պայմանավորված դրա անհնարինության պատճառով։
Քննչական կոմիտեն առաջիկայում հանդես կգա դեպքի վերաբերյալ թույլատրելիության սահմաններում ավելի համապարփակ տեղեկատվության հրապարակմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...