Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերից ամենաերիտասարդը 18 տարեկան է. նոր մանրամսներ
Այսօր կեսգիշերից հետո Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներից ամենատարիքովը 56 տարեկան է, ամենաերիտասարդը` 18։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը զոհերի վերաբերյալ թարմացված տվյալներ է հրապարակել ։
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել են միկրոավտոբուսի ուղևորներ 21-ամյա Մ․ Է․-ն, 41-ամյա Լ․ Ք․-ն, 18–ամյա Ե․ Փ․-ն, 27-ամյա Ն․ Ա․-ն, 21-ամյա Հ․ Դ․-ն, 24-ամյա Ա․ Մ․-ն, 50-ամյա Բ․ Թ․-ն, 45-ամյա Ա․ Հ․-ն, 51-ամյա Ա․ Մ․-ն և 56-ամյա Ա․ Մ․-ն։
Մահացածների թվում է նաև «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսի 35-ամյա վարորդ Մ.Մ.–ն։
Գյումրու ԲԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ բուժկենտրոն են հոսպիտալացվել տուժածներ 27-ամյա Մ. Գ.-ն, 34-ամյա Լ. Ղ.-ն, 33-ամյա Հ. Պ.-ն («ZIL» մակնիշի բեռնատարի վարորդ) , 38-ամյա Պ. Ա.-ն, 23-ամյա Է. Ք.-ն և 39-ամյա Է. Ս.-ն: Վերջինս տեղափոխվել է Երևանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել «Volkswagen» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները։
Ընդգծվում է, որ «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «ZIL»-ը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ «ZIL»–ի վարորդի վիճակը գնահատվում է ծանր, և նա ի վիճակի չէ ցուցմունք տալ:
Հիշեցնենք` ողբերգական վթարը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում։ Լանջիկ գյուղի վարչական տարածքում
բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։
Տուժածների հարազատները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից, ուր մեկնել էին «Համշեն տուր» ընկերության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից
Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություննե...
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...