120.000 մարդ պայքարում է թերսնվածության դեմ և ամեն օր սպասում Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը․ Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին և տեսանյութ հրապարակել։
«Մարդասիրական այս շարասյունը դեռ այստեղ սպասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հասնելուն՝ բավարարելու նրանց տարրական կարիքները և դադարեցնելու սովը։ Բայց Լաչինի միջանցքը, որը կյանքի ճանապարհ է, դեռ ամիսներ շարունակ արգելափակված է Ադրբեջանի կողմից։
120.000 մարդ, որից 2.000-ը հղի կանայք են, 30.000-ը՝ երեխաներ, 20.000–ը՝ ծերեր և 9.000–ը՝ հաշմանդամություն ունեցողներ, պայքարում են թերսնվածության դեմ և ամեն օր սպասում են Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը։
Միջազգային հանրությունը, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, կարող են դադարեցնել սովի՝ որպես զենք օգտագործումը, որը կիրառվում է Ադրբեջանի կողմից որպես լծակ՝ էթնիկ զտումների և ցեղասպանության համար»,– գրել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահի դրությամբ ցավոք նորություններ չկան՝ ուղեբեռը ԼՂ տեղափոխելու հետ կապված․ Սարգսյան
Հայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում ԵՄ դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանցիները կրակել իրենց ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակե...
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվեց. հայտնի են նրանք
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է։ Առաջադրվել է 14 ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցություններ...
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ,Վերջին օրերին նկատվում է...