Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվեց. հայտնի են նրանք
Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումն ավարտվել է։ Առաջադրվել է 14 ուժ՝ 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք։
Առաջադրվածների ցանկն՝ ըստ ԿԸՀ ներկայացրած հերթականության։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Տիգրան Խզմալյան)
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Սուրեն Պետրոսյան)
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Տիգրան Ավինյան)
«ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Արման Ղուկասյան)
«ՈՒԺԸ ՀԱՅՐԵՆՅԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Նելլի Հարությունյան)
«ՀԱՆՐԱՅԻՆ ՁԱՅՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Հայկ Մարության)
«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Վիկտոր Մնացականյան)
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Մանե Թանդիլյան)
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ( Արտակ Զեյնալյան)
«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Երվանդ Թարվերդյան)
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ (Անդրանիկ Թեւանյան)
«Լուսավոր Հայաստան» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-(Դավիթ Խաժակյան)
«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (Նորայր Նորիկյան)
Նշենք, որ աշնանը սպասվող ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3-ից։ Մինչև օգոստոսի 18-ը իրականացվելու է կուսակցությունների և դաշինքների գրանցումը, որից հետո եռօրյա ժամկետում՝ մինչև օգոստոսի 21-ն էլ ընտրական ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ կայքում։
Կուսակցությունների, ինչպես նաև ավագանու անդամների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացվելու օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 23-ը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Սեպտեմբերի 16-ին լռության օր է, այդ օրը քարոզչությունն արգելվում է։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել հայ ռազմագերիների լուսանկարները, ինչն անընդունելի է․ ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը X-ի (նախկինում՝ Twiter) իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին։ «Սո...
Պահանջում ենք դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին նկատվում է Արցա...
Ադամ Շիֆը նամակ կգրի Բայդենին՝ Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը լուծելու հարցով
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը պատրաստվում է նամակ գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Արցախում օրեցօր ավելացող հումանիտար ճգնաժամը...
Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ից պահանջել է ԼՂ հարցով արտակարգ նիստ անցկացնել
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ հրատապ նիստ գումարի՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցք...