Մահվան ելքով վրաերթ Երևանում. 04-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Այսօր՝ օգոստոսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց պողոտայում՝ «Ջոնիկ» նորաձև հագուստի խանութի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը փողոցը չթույլատրելի հատվածով անցնելիս է եղել՝ փողոցում տեղադրված աղբամանը տեղափոխելիս: