Կիևը ցանկանում է չեղարկել Իսրայելի հետ առանց վիզայի ռեժիմը
Կիևը դիտարկում է Իսրայելի հետ առանց վիզայի ռեժիմի չեղարկման հնարավորությունը և ուզում է նախաձեռնել, որ Երուսաղեմը հեռացվի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու կոնտակտային խմբի հանդիպումներից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ուկրաինական «Kyiv Post» թերթին։
«Հիմնական պատճառը Ուկրաինայի նկատմամբ Իսրայելի ոչ բարեկամական սիստեմատիկ գործողություններն են և միջազգային դաշտում փաստացի ռուսամետ դիրքորոշումը», – ասել է պարբերականի աղբյուրը։
Նրա խոսքով` Կիևը նախաձեռնել է նաև, որ Իսրայելը հեռացվի Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու «Ռամշտայն» ձևաչափով հանդիպումներից։
Իսրայելը ռուսական ռազմական հատուկ գործողությունը դատապարտող երկրներից է, բայց Իսրայելի նախորդ և գործող կառավարությունը հետևողականորեն զերծ է մնում Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելուց և սպառազինություն մատակարարելուց` սահմանափակվելով հումանիտար բեռների մատակարարմամբ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, որ որոշ զենքեր, որոնք Ուկրաինային են փոխանցել Արևմուտքի երկրները,
արդեն հայտնվել են Իսրայելի սահմանների մոտ, և Երուսաղեմը մտավախություն ունի, որ Կիևին սպառազինություն որևէ համակարգ մատակարարելու դեպքում դա կհայտնվի Իսրայելի թշնամիների մոտ, օրինակ` Իրանի։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...