«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ժամը 09:40-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի չվերթերի և վայրեջքների համար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չվերթների մի մասն ուղղվել է Մոսկվայի այլ օդանավակայաններ»,– հայտնել են օդանավակայանից։
Նախորդ գիշեր «Վնուկովո» ու «Դոմոդեդովո» օդանավակայաններն արդեն դադարեցրել էին իրենց չվերթերն ու վայրէջքները։ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ զինվորականները կանխել են Ռուսաստանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում, անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու կիևյան ռեժիմի փորձերը:
Նմանատիպ հոդվածներ
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...