«Չափազանց մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ղարաբաղից». Վարդան Սարգսյան
Բեռները Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու շուրջ համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Կոռնիձորի սահմանային հատվածում «Լուրերի» թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Չափազանց մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ղարաբաղից, որոնք վկայում են, որ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում համարյա կաթվածահար իրավիճակ է:
Առողջապահություն, կրթական համակարգ, գյուղատնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա, ջրամատակարարում՝ լրջագույն խնդիրներ են գրեթե բոլոր ուղղություններով»,- ասել է Վարդան Սարգսյանը՝ հավելելով, որ անտարբերությունը նման իրավիճակում անթույլատրելի է, և անհրաժեշտ քայլերն առավել հրատապ են դառնում:
«Տեղեկություններ կան համատարած թերսնման դեպքերի մասին, որոնք նույնպես արդեն բերել են անդառնալի հետևանքների: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործուն և հստակ քայլերն անհրաժեշտ են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 17-րդ օրն է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք մարդասիրական օգնությունը: Օգոստոսի 9-ին Կոռնիձոր է հասել նաև Ֆրանսիայի քաղաքների հումանիտար օգնությամբ բեռնված մեքենան, և այժմ հումանիտար աղետը կանխելու համար սահմանի մոտ՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում 22 բեռնատար:
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական վթարից զոհված զբոսավարը 21-ամյա Մուշեղ Էլոյանն էր
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված զբոսավարը 21-ամյա Մ...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...