Պատահարներ

Բախվել են Mitsubishi-ն ու իրանական բեռնատարը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Unknown 2,616 դիտում
Բախվել են Mitsubishi-ն ու իրանական բեռնատարը․ կա 3 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի և Renault բեռնատար ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

 

Հրշեջ-փրկարարները Mitsubishi-ի միջից դուրս են բերել դիերը։

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

 

[30c0d2f2c350ee0c7c80f7ccf0d71eeb.png]

 

[f1b6e0853f96bec34c696ea07639de29.png]

 

[8ebe92efc75b7eff8bf0cfd7ea5a7287.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250