«Nissan»-ը և «Toyota»-ն բախվել են իրար․ վերջինս ընկել է ճամփեզրի բետոնե ջրատարի մեջ․ տուժածներ կան

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 13-ին, ժամը 13:06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է,որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ` Տ․ Շ․, ծնված 1999 թ․) և «Nissan» (վարորդ՝ Լ․ Բ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի բետոնե ջրատարի մեջ:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդներին և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ․ Շ․-ին ( ծնված 2003 թ․) ավտոմեքենաներից դուրս են բերել տեղի ուժերով․ վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և մոտեցրել ավտոքարշակին: