Հասարակություն

Նոր մանրամասներ վերելակի «ընկնելու» մասին

Նոր մանրամասներ վերելակի «ընկնելու» մասին
Վերելակի անիվից պարաններց մեկը դուրս է եկել, ինչի պատճառով վերելակը արագ է իջել ներքև: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ…

Վերելակի անիվից պարաններց մեկը դուրս է եկել, ինչի պատճառով վերելակը արագ է իջել ներքև: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

 

«Քաղաքպետարանի կոմունալ տնտեսության վարչությանը տեղեկացրել են, որ վաղը մասնագետները կգնան դեպքի վայր և կլուծեն խնդիրը»,- ասաց Կոստանյանը:

 

Ոստիկանությունից հայտնեցին, որ պարզապես վերելակի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է։ Դուռը բացվել է տեղի ուժերով և ներսում գտնվող քաղաքացին հոսպիտալացվել է մինչև փրկարարների կանչի վայր հասնելը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Երևան քաղաքի Արգիշտի 11/3 հասցեում վերելակն ընկել է 1-ին հարկ։ Ներսում եղած կինը վնասվածքներ է ստացել և բարեբախտաբար ողջ մնացել:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250