«Ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի բարբարոսական ներխուժմանը Ուկրաինա». Yandex-ի համահիմնադիր
Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժն այժմ աջակցում է երկրից հեռացած ռուս ինժեներներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վոլոժը նաև ընդգծել է, որ իր «Յանդեքսի պատմությունն ավարտվել է» 2022 թվականի փետրվարից և անհամաձայնություն է հայտնել հատուկ ռազմական գործողություն իրականացնելու Ռուսաստանի որոշման հետ։
«Ես կտրականապես դեմ եմ Ռուսաստանի բարբարոսական ներխուժմանը Ուկրաինա, որտեղ ես, ինչպես շատերը, ունեմ ընկերներ և հարազատներ։ Ինձ սարսափեցնում է այն փաստը, որ ամեն օր ռումբեր են թռչում ուկրաինացիների տների վրա։ Չնայած այն հանգամանքին, որ ես Ռուսաստանում չեմ ապրում 2014 թվականից, բայց հասկանում եմ, որ պատասխանատվության բաժին ունեմ նաև երկրի գործողությունների համար»,- ասել է Վոլոժը։
«Շատ պատճառներ կային, թե ինչու էի ես ստիպված լռել։ Դուք կարող եք վիճել իմ հայտարարության արդիականության, բայց ոչ դրա էության մասին։ Ես դեմ եմ պատերազմին»,- հավելել է Վոլոժը։
Նմանատիպ հոդվածներ
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...
Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը. ՔԿ
Ինչպես տեղեկացրել ենք՝ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն. քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրա...