Հասարակություն Կարևոր

Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը. ՔԿ

Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը. ՔԿ
Ինչպես տեղեկացրել ենք՝ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն. քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրաբար, կրակել են իր վարած ավտոբուսի վրա:  Քննչական կոմիտեից…

Ինչպես տեղեկացրել ենք՝ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն. քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրաբար, կրակել են իր վարած ավտոբուսի վրա: 

 

Քննչական կոմիտեից  հայտնել են՝ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Նախնական տվյալներով՝ գույքը վնասվել է ենթադրյալ կրակոցի հետևանքով։ Քննություն է իրականացվում՝ պարզելու՝ ինչ առարկայով է վնասվել տրանսպորտային միջոցը, հրազե՞ն է կիրառվել, թե՞ ոչ։ Այդ նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց թվում կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։

 

«Որևէ անձ վնասվածք չի ստացել։ Այս պահին այլ տվյալներ չկան հայտնելու»,- տեղեկացրին ՔԿ-ից:

Նմանատիպ հոդվածներ

Զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված անհետաձգելի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250