Անհայտ անձինք ռումբ են նետել Լիբանանում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անհայտ անձինք ռումբ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ, ոչ ոք չի տուժել: Տեղեկությունը հայտնում է «Expressen» թերթը՝ հղում անելովոստիկանության աղբյուրներին։
«Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, բայց չի պայթել։ Մեր մասնագետները ռումբը հեռացրել են դեպքի վայրից, և մենք ջանքեր ենք գործադրում հանցագործներին գտնելու համար», - ասել է պարբերականի աղբյուրը։
Միջադեպը տեղի է ունեցել լույս հինգշաբթի գիշերը։ Ոստիկանությունը ենթադրում է, որ չհաջողված հարձակումը կարող է կապ ունենալ Շվեդիայում Ղուրան այրելու դեպքերի հետ:
Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտնել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական կապի մեջ է նրանց հետ:
Նմանատիպ հոդվածներ
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...
Քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչ առարկայով են վնասել տրանսպորտային միջոցը. ՔԿ
Ինչպես տեղեկացրել ենք՝ ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել ոստիկանություն. քաղաքացին հայտնել է, որ Աբելյան փողոցում, ենթադրա...