Նուլանդը իշխանությունը զավթածներին բացատրել է` դիվանագիտական լուծումներից հրաժարվելը ծանր գին է ունենալու
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը Նիգերում իշխանությունը զավթած խունտային հստակ բացատրել է, որ սահմանադրական կարգին չվերադառնալը և դիվանագիտական լուծումներից հրաժարվելը ծանր գին է ունենալու` ԱՄՆ կողմից հարյուրավոր միլիոն դոլարի օգնությունը կդադարեցվի։ Ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակը: Բարդ խոսակցություններ են եղել, սակայն անարդյունք։
Ռուսական «Wagner»-ը փորձում է օգտվել Նիգերի անկայունությունից, BBC-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Հուլիսի վերջին նախագահ Մուհամեդ Բազումի տապալումից հետո երկիրը կառավարվում է ռազմական խունտայի կողմից:
«Կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ Նիգերում, չի հրահրվել Ռուսաստանի կամ Վագների կողմից, այլ… նրանք փորձել են օգտվել դրանից»,- ասել է Բլինկենը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը Նիգերում է։ Նա բանակցություններ է վարել ռազմական առաջնորդների հետ, որոնք ավելի վաղ իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահին:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Ա...
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են ԼՂ շրջափակումը դադարեցնելու մասին կոչերիս համար․ Սայմոն Ադամս
«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն, դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցու...
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...
ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գո...