ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Տեղեկությունը հայտնում է «Interfax»-ը։
«Մենք անմիջապես դադարեցրել ենք Նիգերի հետ ցանկացած համագործակցություն այս փուլում: Հստակեցնեմ, որ սա ներառում է նաև համագործակցություն միգրացիոն հոսքերի հետ կապված (...): Այո, բոլոր գործողություններն այժմ կասեցված են՝ ֆինանսական աջակցություն, քաղաքացիական առաքելություններ, համագործակցություն անվտանգության հարցերի շուրջ»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։
Բորելը նշել է, որ Բրյուսելն աջակցում է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի (ECOWAS) բոլոր գործողություններին՝ Նիգերի գահընկեց արված նախագահ Մուհամեդ Բազումի իշխանությունը վերականգնելու համար և չի ճանաչում ռազմական հեղաշրջումը։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանային կազմակերպության ղեկավարների հանդիպումը «որոշիչ է լինելու»։
«Մենք չենք աշխատում Նիգերի ներկայիս անօրինական իշխանությունների հետ»,- հավելել է նա։
«Սա առանցքային խաղացող է տարածաշրջանում։ Ինչ էլ որ լինի ԷԿՈՎԱՍ-ի որոշումը, այն կիրականացվի։ Մենք կօգնենք լուծում գտնել»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Նիգերում ռազմական միջամտության հեռանկարների մասին հարցին։
Հիշեցնենք, որ հուլիսի վերջին Նիգերում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Ա...
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են ԼՂ շրջափակումը դադարեցնելու մասին կոչերիս համար․ Սայմոն Ադամս
«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն, դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցու...
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...
Լավրովի առաջարկը սկզբում ընդունել, ապա մերժել են ԼՂՀ-ում. Коммерсантъ
Ադրբեջանա-հայկական խաղաղության բանակցություններում ներկայումս որոշակի դադար է, որը լցված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրա...