Ապստամբները տեղյակ են վտանգների մասին, եթե «Վագներին» հրավիրեն երկիր. Նուլանդը Նիգերում է
ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Վիկտորյա Նուլանդը Նիգերում է։ Նա բանակցություններ է վարել ռազմական առաջնորդների հետ, որոնք ավելի վաղ իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահին: Նուլանդը լրագրողներին ասել է, որ ապստամբները տեղյակ են «ինքնիշխանության վտանգների» մասին, եթե «Վագներին» հրավիրեն։
Նուլանդը լրագրողներին հայտնել է, որ «բանակցությունները շատ անկեղծ էին և երբեմն բավականին բարդ»:
«Մենք ցանկանում էինք բաց խոսել նրանց հետ, ովքեր պատասխանատվություն են կրում ժողովրդավարական կարգին ուղղված մարտահրավերի համար, տեսնել, թե արդյո՞ք կարող ենք փորձել խնդիրները լուծել դիվանագիտական ճանապարհով», - ասել է նա։
Ակնկալվում է, որ այսօր Նիամեյում բանակցություններին կմիանան Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության ասոցիացիայի, Աֆրիկյան միության և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ի գիշերը Նիգերի զինվորականները հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումի պաշտոնանկության և իշխանությունը «Հայրենիքի փրկության ազգային խորհրդին» փոխանցելու, ինչպես նաև սահմանների փակման, սահմանադրության կասեցման և ցանկացած քաղաքական կուսակցության գործունեության արգելքի մասին:
Մալիի և Բուրկինա Ֆասոյի իշխանությունները սպառնացել են, որ արտաքին միջամտությունը Նիգերի գործերին կդիտարկեն որպես իրենց դեմ պատերազմի հայտարարություն։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը կարևոր դիտարկումներ է արել
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր դիտարումներ է արել. «Հարգելի հայրենակիցներ՝ Ա...
Ադրբեջանցիներն ինձ վիրավորում են ԼՂ շրջափակումը դադարեցնելու մասին կոչերիս համար․ Սայմոն Ադամս
«Խոշտանգումների զոհերի աջակցության կենտրոնի» նախագահ և գործադիր տնօրեն, դոկտոր Սայմոն Ադամսը տեղեկացրել է, որ համացանցու...
ԵՄ-ն դադարեցնում է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները. Բորել
Եվրամիությունը (ԵՄ) դադարեցրել է Նիգերի հետ համագործակցության բոլոր տեսակները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գո...
Ռուսական կողմը եռանդով աջակցում է Բաքվին և Երևանին` փաստաթղթի պատրաստման գործում
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է...