Lamborghini-ն էլեկտրական սպորտային մեքենա կթողարկի
Իտալական սպորտային մեքենաներ արտադրող Lamborghini-ն Կալիֆորնիայում կներկայացնի նոր կոնցեպտ մոդել: Այս մասին հայտնում է insideevs.com-ը։ Մեքենայի անունը գաղտնի է պահվում։
Հրատարակության տվյալներով՝ պրեմիերան կկայանա օգոստոսի 16-ին՝ Monterey Car Week-ում, միջոցառում, որտեղ ներկայացված են աշխարհի ամենաէքսկլյուզիվ մոդելները։ Դեռ պարզ չէ, թե ինչպիսին կլինի այս նոր էլեկտրական կոնցեպտ մեքենան և ինչպիսին կլինի նրա շարժիչը։
Գործադիր տնօրեն Ստեֆան Վինքելմանի խոսքով՝ նոր էլեկտրական Lamborghini-ն հիմնված կլինի Volkswagen Group-ի կողմից մշակված հարթակի վրա։ Ապագայում այն կօգտագործվի նաև Bentley-ի և Porsche-ի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի
Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Ե...
Little Big խմբի երևանյան համերգը չեղարկվել է
Օգոստոսի 12-ին Երևանում նախատեսված Little Big խմբի համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։&...
Հայտնի է, թե Հայաստանի պետբյուջեից որքան գումար կտրամադրվի Snoop Dogg-ի համերգի համար
Snoop Dogg-ի համերգի կազմակերպման համար Հայաստանի պետբյուջեից կհատկացվի 2,3 մլրդ դրամ (մոտ 6 մլն դոլար): Համապատասխան որ...
«Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանն աշխատանքը ժամանակավորապես դադարեցրել է ԱԹՍ–ի հնարավոր սպառնալիքի պատճառով: Տեղեկությու...