Քաղաքականություն

Ֆրանսիան Նիգերում գաղտնի գործողություն է իրականացրել

Ֆրանսիան Նիգերում գաղտնի գործողություն է իրականացրել
Նիգերի իշխանությունները հայտնել են, որ ֆրանսիացի զինվորականները գաղտնի գործողություն են իրականացրել, որի արդյունքում ազատ են արձակվել ահաբեկչական կազմակերպությունների 16 առաջնորդների, որոնք…

Նիգերի իշխանությունները հայտնել են, որ ֆրանսիացի զինվորականները գաղտնի գործողություն են իրականացրել, որի արդյունքում ազատ են արձակվել ահաբեկչական կազմակերպությունների 16 առաջնորդների, որոնք ձերբակալվել էին հունիսին Նիգերի բանակի կողմից: Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը: 

 

Ֆրանսիական զորքերը նույնպես փորձում են ճնշել ապստամբությունը Նիգերում՝ հարձակվելով Ազգային գվարդիայի վրա և խախտելով երկրի օդային տարածքը։ 

 

Թե՛ անձնակազմի քանակով, թե՛ ռազմական տեխնիկայով առավելությունը Ֆրանսիայի և նրա դաշնակիցների կողմն է աֆրիկյան մայրցամաքում, սակայն ապստամբ ուժերը, հարևան պետությունների աջակցությամբ, փորձում են դուրս գալ Փարիզի ազդեցությունից։ 

 

Միաժամանակ Ֆրանսիայի ԱԳՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին Նիգեր, Մալի և Բուրկինա Ֆասո ցանկացած ուղևորությունից՝ տարածաշրջանային ուժեղ լարվածության պատճառով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250