Հաջիզադեն հաստատել է «Կոմերսանտի» հրապարակումը
Այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Արցախն ընդդեմ Ղարաբաղի հոդվածում նշվում է, որ նախնական համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման դիմաց Ադրբեջանը հնարավորություն կստեղծի անցնելու «Լաչին» սահմանային անցակետով:
Մեկնաբանելով տեղեկությունը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հաջիզադեն հայտարարել է, որ միջազգային գործընկերների ջանքերի արդյունքում իսկապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԽՄԿ-ն կսկսի օգտագործել Աղդամ-Ստեփանկերտի ճանապարհը բեռների փոխադրման համար, իսկ դրանից 24 ժամ անց ԿԽՄԿ միջնորդությամբ կապահովվի Լաչինի ճանապարհի օգտագործման ակտիվացումը:
«Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկի հիման վրա համաձայնեցվել է Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև, ամփոփվել են լոգիստիկ բոլոր հարցերը։ Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ ԼՂ ներկայացուցիչները վերջին պահին խախտել են դրանք»,- ասել է Հաջիզադեն՝ ավելացնելով, որ ՀՀ-ն ևս շահագրգռված չէ խաղաղությամբ և կայունությամբ, ինչպես նաև այդ ուղղությամբ երկխոսությամբ։
Նմանատիպ հոդվածներ
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պա...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...