Ֆիդանն անուղղակիորեն խոստովանել է թուրք զինվորականների մասնակցությունը 44-օրյա պատերազմին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անուղղակիորեն ընդունել է, որ թուրք զինվորականները մասնակցել են արցախյան 44-օրյա պատերազմին։ TRT Haber-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի ազգային հետախուզությունը 13 տարի ղեկավարած Ֆիդանին պարգևատրել էր պետական ծառայության համար մեդալով:
Ֆիդանը, ելույթ ունենալով պարգևատրման արարողության ժամանակ, հայտարարել է, որ այդ մեդալը ստանում է Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում Էրդողանի հրամանները կատարելու ընթացքում զոհված ընկերների անունից:
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները նախկինում ևս չեն թաքցրել Թուրքիայի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը 44-օրյա պատերազմին։
Այսպես` այս տարվա ապրիլին նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց թուրքական զենքի Ադրբեջանի համար դժվար կլիներ գրավել Լեռնային Ղարաբաղը։ Սակայն առաջին անգամ է, որ թուրքական կողմը խոսում է արցախյան ռազմական գործողությունների ժամանակ իր զինվորականների մահվան մասին։
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ»․ Մարուքյան
Անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին՝ Ադրբեջանի նախագահի օգն...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...
Հաջիզադեն հաստատել է «Կոմերսանտի» հրապարակումը
Այսօր ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված «Արցախն ընդդեմ Ղարաբաղի հոդվածում նշվում է, որ նախնական համաձայնություն է...