ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ԾԻԳ-ում. ֆիրդուսցիները դժգոհ են
Ֆիրդուսիի բնակիչներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետարանի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Շողիկ Երանյանին։ Այս մասին հայտնում է Oragir.News-ը:
Ոստիկաններն արգելել են բնակիչների մուտքը քաղաքապետարանի մասնաշենք, իսկ Շողիկ Երանյանը նրանց հետ հանդիպման այդպես էլ չի իջել, ինչից հետո բնակիչների կրքերը բորբոքվել են, և նրանցից մեկը սկսել է բղավել և ասել՝ աղջի Շողիկ, իջի հլը։
«Թող իջնի պատասխան տա իր անօրինականությունների համար։ Հունվարի 13-ին ոստիկանությանը ուղարկեցին մեր տները կոտրելու, հիմա նույնպես ուժ են ուզում կիրառել»,- լրատվականի հետ զրույցում ասել է բնակիչը։
Ավելի ուշ Ֆիրդուսցիներին տեղեկացրել են, որ մի քանի բնակչի հետ Երանյանը կհանդիպի, բայց մի քանիսի հետ էլ հրաժարվել էր հանդիպել՝ ասելով, որ իրենց հարցերով նա չի զբաղվում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արցախում սով չկա». ադրբեջանցիները վերցրել են Արթուր Օսիպյանի հարցազրույցը և օգտագործում են ի օգուտ իրենց
Համացանացում մոտ մեկ ժամ է ակտիվորեն քննարկվում է Լեռնային Ղարաբաղից ակտիվիստ Արթուր Օսիպյանի հարցազրույցը տված 1in.am կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Կառավարության շենքի դիմաց. ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել
Կառավարության մոտ այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արցախյան պատերազմի մասնակիցներին ոստիկանները փորձում են բերման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ եղանակ սպասել օգոստոսին. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
«Երեկվա համեմատ՝ օդի ջերմաստիճանը Հանրապետությունում նվազել է 6-10 աստիճանով: Օգոստոսի 6-ից 8-ն ընկած հատվածում այն մի փ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրի ճգնաժամն արդեն Հայաստանի Հանրապետությունում է. Փաշինյան
Անհրաժեշտ է բոլոր մակարդակներում ջրի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, որովհետև ըստ էության ջրի ճգնաժամն արդեն ՀՀ-ում...