Սպորտ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Յուվենտուսը» ներկայացրել է դարպասապահ Բուֆոնի լավագույն սեյվերը

«Յուվենտուսը» ներկայացրել է լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի լավագույն սեյվերը թուրինյան ակումբում 11-մետրանոցների ժամանակ։ 45-ամյա Բուֆոնը օգոստոսի 2-ին հայտարարել էր կարիերան…

«Յուվենտուսը» ներկայացրել է լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի լավագույն սեյվերը թուրինյան ակումբում 11-մետրանոցների ժամանակ։

 

45-ամյա Բուֆոնը օգոստոսի 2-ին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

 

Բուֆոնը իտալական «Պարմայի» ակադեմիայի սան է։ 1995-2001 թվականներին «Պարմայում» հանդես գալուց հետո նա տեղափոխվել է «Յուվենտուս», որի կազմում անցկացրել է 17 տարի, ապա մեկ մրցաշրջան խաղացել է ՊՍԺ-ում։ Փարիզից հետո նա վերադարձել է թուրինյան ակումբ, իսկ 2021-ին դարձյալ միացել «Պարմային»։

 

«Յուվենտուսի» հետ Բուֆոնը դարձել է Իտալիայի 10-ակի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Իտալիայի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը։ Իտալիայի հավաքականի կազմում Բուֆոնը դարձել է 2006թ․ աշխարհի չեմպիոն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250