ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հայ մարզիկը 5:0 հաշվով պարտության մատնում ադրբեջանցուն. բռնցքամարտի ԵԱ

Ռումինիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի պատենական առաջնությունում տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Հայաստանի ներկայացուցիչ Ալիկ Կճոյանը։

 

63 կգ քաշային կարգում նա մենամարտեց ադրբեջանցի Քանան Ասլանլիի հետ եւ պարտության մատնեց 5:0 հաշվով։

 

Հաղթանակներ են տարել նաեւ  50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը,  73 կգ քաշային Ռուստամ Նամոյանը։  70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը պարտություն է կրել։