«Կայացած բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են հարթել տարաձայնությունները». Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշում է, որ առաջընթաց կա Հայաստանի հետ խաղաղության հաստատման և միջպետական հարաբերությունների մասին ապագա համաձայնագրի մի շարք հոդվածներում:
«Կայացած բանակցությունների ընթացքում կողմերը կարողացել են հարթել տարաձայնությունները և առաջընթացի հասնել ապագա երկկողմ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի մի շարք հոդվածների շուրջ», - նշում է Բայրամովը:
Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել է հուլիսի 20-ին՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողին ուղղված նամակում:
«Այս վճռական պահին միջազգային հանրության համար առավել քան երբևէ կարևոր է մերժել Հայաստանի կողմից իրականացվող մանիպուլյացիայի փորձերը և համոզել Երևանին՝ վերջապես դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունները, զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց և փոխարենը բարեխղճորեն մասնակցել հակամարտությունից հետո հարաբերությունների կարգավորման բանակցություններին», - ընդգծել է Բայրամովը:
ԱԳ նախարարը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Այս առումով Ադրբեջանը նախկինի պես ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացին»,- նշել է Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ». Օսիպյան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտ...