«Խաղաղապահները հրաժարվում են ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ». Օսիպյան
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել արցախցիների ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ, որտեղ ապօրինի ադրբեջանական անցակետ է տեղադրվել։ Այս մասին հայտնել է Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը՝ հրապարակելով ՌԴ խաղաղապահ զորխմբի ղեկավարությունից ստացած նամակը։
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի նախատեսում ավտոերթի շարասյուններում մեքենաների ուղեկցում, ինչպես նաև տարբեր գործողությունների և հավաքների անվտանգությունն ապահովելը»,- ասված է ՌԴ խաղաղապահ զորխմբի ղեկավարի տեղակալ Սոզոնովի նամակում։
Ըստ Օսիպյանի՝ սա եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է. «Պետք է ընդգծել, որ խաղաղ ավտոերթն ուղեկցելուց և խաղաղապահների կողմից անվտանգության ապահովումից հրաժարվելը նշանակում է, որ խաղաղապահները հրաժարվում են կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, խախտում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը և, ըստ էության, Ադրբեջանի ղեկավարության հետ համատեղ իրականացնում են Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
Միջազգային խաղաղապահների ներգրավման հարցն էլ ավելի հրատապ ու անհրաժեշտ է դառնում»։
[3423bbdb8501043483564095ea1b8363.jpg]
[b122c258f17f5f1962499a1f4cb3f1bb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
«Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ հայ-ադրբեջանական կարգավորմանը». Մեթյու Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման և հաշտության համա...
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
Կոտայքի մարզի գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին
Կոտայքի մարզի նախկին դատախազ Ապրես Գրիգորյանը, որը գաղտնալսման արդյունքում ազատվել էր աշխատանքից, դատի է տվել ՀՀ գլխավոր...
«Հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է». Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդր...